Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0434/05/20 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

14.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0434/05/20 վարչական գործով

ԵլիցN-ԴԴ-9-__________ 24.03.2021 թ.

Հասցեատեր` <<Վալլետտա>> ՍՊԸ-ին
Հասցե` ք. Կապան, Բաղաբերդ թաղ., շ. 2 ա, 2 բն.

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի <<Բուրգեր Քինգ Քորփորեյշն>> ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ Հասմիկ Գասպարյան, <<Վալլետտա>> ՍՊԸ, <<Սի Վի Ջի >> ՍՊԸ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից թիվ 10531 ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը՝ 43-րդ դասում ներառված սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայությունների մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 12.05.2021 թվականին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 12):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Հ. Ջամալյան

Հասցե` Ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(274)

Էլ. փոստ`