Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0452/05/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սիրանուշ Մուրադյանին
/ՀՀ ք. Երևան, Արցախի փող., 8/3 շ., 9 բն. /

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2021թ հունիսի 11-ին, ժամը 14:30-ին քաղաքացիական գործով ըստ հայցի Լիանա Կարապետյանի և Սիրանուշ Մուրադյանի ՝ ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ խնդրելով վերացնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից 25.12.2018 թվականին ընդունված թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը՝ այն հաստիքների (աշխատատեղերի) անհիմն կրճատման մասով, որոնք մինչև խնդրո առարկա թիվ 46-Լ որոշումը զբաղեցվել են հայցվորներ՝ Լիանա Կարապետյանի, Սիրանուշ Մուրադյանի կողմից և որպես հետևանք անվավեր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 21.02.2019 թվականի թիվ 86-Ա և թիվ 88-Ա հրամանները:
Դուք ծանուցվում եք` որպես հայցվոր ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր, ք.Երևան, Նազարբեկյան 40, դահլիճ 3/:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2021 թվականի որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596 /212/

Էլ. փոստ`