Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ- ի բերաբերյալ դատական ծանուցում /ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց 18 շենք, բն. 101-102/

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՍնԴ/2632/04/20


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 02276286, հաշվառման համարը՝ 269.110.1040639, գրանցման ամսաթիվը՝ 09.10.2018թ., հասցե՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց, 18 շենք, բնակարան 101-102) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 13.11.2020թ-ի որոշմամբ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2021 թվականի ապրիլի 14-ին որոշում է կայացրել թիվ №ՍնԴ/2632/04/20 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`