Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/0318/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Թիվ ԱՎԴ/0318/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Հայցվոր՝ Սվետլանա Սարգսի Հարությունյանին
Ծանուցվող անձի հասցեն` ՀՀ, ք.Երևան, Ջուղայի 7 շենք, 9/1 բն.


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 16.02.2018թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/0318/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սվետլանա Սարգսի Հարությունյանի ընդդեմ Սեդա Հայկի Հարությունյանի, Գալուստ Սարգսի Հարությունյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ, ժառանգական գույքի սեփականատեր ճանաչելու և որպես հետևանք՝ այդ մասով կատարված իրավունքների գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի հուլիսի 08-ին, ժամը 14:10-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`