Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/25076/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/25076/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Վահագն Ռուբենի Սահակյանին
(ՀՀ, քաղաք Երևան Ջրվեժ Մայակ 77/18 տուն)


Թիվ ԵԴ/25076/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Ղևոնդի Սիրականյանի ընդդեմ Վահագն Ռուբենի Սահակյանի` ամուսնալուծության պահանջի մասին կիրառել արագացված դատաքննություն:
Գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի մայիսի 07-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
Տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`