Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԱԴԴ/1006/02/13

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/1006/02/13





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.04.2021թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ.Թորոսյանի, քննության առնելով ըստ հայցի Ռուբեն Ակոջյանի ընդդեմ Աննա Ակոջյանի, Ժենյա Ակոջյանի, Ռուբեն Ակոջյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, թիվ ԵԱԴԴ/1006/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանի 11.10.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ռուբեն Ակոջյանի ընդդեմ Աննա Ակոջյանի, Ժենյա Ակոջյանի, Ռուբեն Ակոջյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին կասեցվել է, քանի որ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության կատարումը հանձնա-րարվել է «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ին:
16.07.2018 թվականին «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Ավագյանի կողմից դատարան է մուտքագրվել գրություն, որով հայտնել է, որ դատական փորձաքննությունների արժեքների չվճարման հետևանքով առաջացած ավելի քան 4 միլիոն դրամ դեբիտորական պարտքերի առկայությամբ «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ն դատարանի կողմից սնանկ ճանաչվելով դադարեցրել է իր տնտեսական գործունեությունը և դատարանի կողմից նշանակված փորձաքննությունը մնացել է անկատար:
Դատարանի 17.08.2018 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և հրավիրվել է դատական նիստ:
25.11.2020 թվականին հրավիրված դատական նիստի շրջանակներում պատասխանող Ժենյա Ակոջյանի ներկայացուցիչ Անի Անտոնյանը միջնորդել է փորձաքննության կատարումը վերահանձնարարել «Արաքս Ռիելթի» ՍՊԸ-ին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2020 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն և թիվ ԵԱԴԴ/1006/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
09.04.2021 թվականին ստացվել է «Արաքս Ռիելթի» ՍՊԸ-ի կատարած դատաշինարարա-տեխնիկական փորձաքննության 05.04.2021 թվականի թիվ ԱԳՉ 21/01 «Հաշվետվություն»-ը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 09.04.2021 թվականին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Դատարանը գտնում է, որ «Արաքս Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից կատարված դատաշինարա-րատեխնիկական փորձաքննության 05.04.2021 թվականի թիվ ԱԳՉ 21/01 «Հաշվետվությումբ» վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստի թիվ ԵԱԴԴ/1006/02/13 քաղաքացիական գործի կասեցված վարույթը պետք է վերսկսել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-108-րդ, 144-144.1-ին հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի Ռուբեն Ակոջյանի ընդդեմ Աննա Ակոջյանի, Ժենյա Ակոջյանի, Ռուբեն Ակոջյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, թիվ ԵԱԴԴ/1006/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործի քննությունը նշանակել 2021 թվականի հունիսի 01-ին ժամը 16.30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ 5):
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`