Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/5806/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԻՎ ԵԴ/5806/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Եկմալյան 6
Հայցվորի ներկայացուցիչ Արտակ Շադյանին
ք. Երևան, Եկմալյան 6
Պատասխանող՝ Ա/Ձ Ստեփան Հակոբյանին
ք. Երևան, Մոլդովական փող. 3շ, բն. 37
Պատասխանող՝ Էդգար Նահապետյանին
ք. Երևան, Գայի պող. 39շ. բն. 39
Պատասխանող՝ Ռաֆայել Գևորգյանին
ք. Երևան, Լամբրոնի փող. 26 տուն
Պատասխանող՝ Սերյոժա Ավետիսյանին
ք. Երևան, Մամիկոնյանց փող. 36/1 15

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Ա/Ձ Ստեփան Հակոբյանի, Էդգար Նահապետյանի, Ռաֆայել Գևորգյանի, Սերյոժա Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ նշված քաղաքացիական գործով (նախնական) դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես գործին մասնակցող անձ։
Հիմք ընդունելով վերոգրյալները` տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`