Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12582/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12582/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայցվոր՝ Երևան համայնքին
/ք. Երևան, Արգիշտի 1/
Հայցվորի ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյանին
ք. Երևան, Արգիշտի 1
Պատասխանող՝ Ալբերտ Աղաջանյան
/ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 2ա շենք, բն. 59/
Պատասխանող՝ Գևորգ Եղիազարյան
/ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 23/1 շենք, 7 տարածք/
Պատասխանող՝ Գևորգ Եղիազարյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանին
/ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 23/1 շենք, 7 տարածք/
Երրորդ անձ՝ ՀՀ անշարժ գւյքի կադաստրի կոմիտեին
ք. Երևան, Արշակունյաց 7

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Ալբերտ Աղաջանյանի և Գևորգ Եղիազարյանի, երրորդ անձ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին :
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 հասցեով):
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 4-ին, ժամը 11:00-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`