Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2989/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/2989/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Փորձագետ Արսեն Հարությունյանին
(ՀՀ քաղաք Երևան Արշակունյաց պողոտա 5/328)


Փորձագետ Արման Արսենյանին
(ՀՀ քաղաք Երևան Գոգոլի 7շենք 23)

Ըստ Հապետ Էդիկի Խաչատրյանի հայցի ընդդեմ «Սթրատեջիք Թրոփըրթի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության, Անահիտ Օնիկի Մնացականյանի և Ալեքս Մելիքի Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի՝ «Պարտավորեցնել «Սթրատեջիք Թրոփըրթի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը վերացնելու Հայցվորի սեփականության իրավունքի խախտումը, այն է՝ բացել իրենց պատկանող քաղաք Երևան Ամիրյան 4/2 թիվ 50 հասցեից դեպի Հայցվորին պատկանող քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեի թիվ 10 տարածքում գտնվող 150,1քմ տարածք մուտքը և լուսավորության համար նախատեսված բացվածքը՝ ըստ 27.09.2013 թվականի հատակագծի, Պարտավորեցնել Անահիտ Օնիկի Մնացականյանին և Ալեքս Գասպարյանին կատարելու նրանց և Հայցվորի միջև 24.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի պայմանագիրը՝ այն է՝ բնեղենով տրամադրել 24.10.2013 թվականի պայմանագրով նախատեսված անշարժ գույքը՝ մուտքի դռան և լուսավորության համար նախատեսված բացվածքի հնարավորությամբ՝ համաձայն՝ 27.09.2013 թվականի հատակագծի և Հայցվորի համար ապահովել անվճար մուտքի իրավունք նրանց վերահսկողության տակ գտնվող քաղաք Երևան Ամիրյան 4/2 թիվ 50 տարածք հասցեի տարածքից՝ շենքի կառուցման նախագծի համապատասխան։ Վճիռ կայացնելիս անդրադառնալ Հայցվորի կողմից կատարված դատական ծախսերին» պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 12-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողություններ կատարելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։
2. Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
3. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
4. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությանը կցվում է եզրակացություն տված փորձագետի որակավորումը և մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթուղթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`