Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/31739/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

16.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԻՎ ԵԴ/31739/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Մարիետա Մելքոնյանին
ք. Երևան, Անտառային փող. 136/5շ. բն. 3
Հայցվորի ներկայացուցիչ՝ Յուրի Դոլուխանյանին
ք. Երևան, Վ Վահյան փող. 17 տուն
Պատասխանող՝ Հաբեթ Մադոյանին
ք. Երևան, Եր. Քոչար 9շ. բն. 63
Պատասխանողի ներկայացուցիչ՝ Դավիթ Հունանյանին
ք. Երևան, Արշակունյաց 49շ. 22 տարածք
Իրավասու մարմին՝ Կենտրոն վ/շ խնամակալության և հոգաբարձության մարմնին
ք. Երևան, Տերյան փող. 44շ.

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիետա Արայի Մելքոնյանի ընդդեմ Հաբեթ Հրազդանի Մադոյանի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Հաբեթ Հրազդանի Մադոյանի ընդդեմ Մարիետա Արայի Մելքոնյանի, մասնակցությամբ՝ Կենտրոն վ/շ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ նշված քաղաքացիական գործով (նախնական) դատական նիստը նշանակվել է 2021 թվականի հունիսի 17-ին, ժամը 14:30-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես գործին մասնակցող անձ։
Հիմք ընդունելով վերոգրյալները` տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`