Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9186/02/20 քաղաքացիական գործով Անդրանիկ Ջանունցի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9186/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01-ը ապրիլի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Վալյա Զինավորի Բաբայանի հայցն ընդդեմ Անդրանիկ Ջանունցի, երրորդ անձ Մայրանուշ Մանվելի Հալլաբյանի` վտարման պահանջի մասին քաղաքացիական գոևծը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Վալյա Զինավորի Բաբայանը 10․03․2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անդրանիկ Ջանունցի` վտարման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա․ Դավթյանի) 19․03․2020թ. որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա․ Դավթյանի) 07․10․2020թ․ որոշել է թիվ ԵԴ/9186/02/20 քաղաքացիական գործով Մայրանուշ Մանվելի Հալլաբյանին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավել և մասնակից դարձնել գործի քննությանը։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Դավթյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով քաղաքացիական գործը վերաբաշխվել է նույն դատարանի դատավոր Ս․ Սահակյանին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

Վալյա Զինավորի Բաբայանի հայցն ընդդեմ Անդրանիկ Ջանունցի, երրորդ անձ Մայրանուշ Մանվելի Հալլաբյանի` վտարման պահանջի մասին, ընդունել վարույթ, և գործի քննությունը նշանակել 2021 թվականի մայիսի 07-ին ժամը 15:40-ին`ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ 8/:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`