Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԴ/18616/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/18616/02/18




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.12.2020 թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ը (դատավոր Գ. Թորոսյան), քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մինաս Ղազանչյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Թորոսյանի, քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մինաս Ղազանչյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, հրավիրեց նախնական դատական նիստ:
Նախնական դատական նիստում դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով, պարզեց հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, դատավարության մասնակիցների կազմը, լուծեց գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզեց վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, պարզեց՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, գործին մասնակցող անձանց հետ քննարկեց գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկեց ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, գործին մասնակցող անձանց հետ քննարկեց նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածին համապատասխան կայացրեց ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը, իրականացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասը, գտավ, որ ըստ թիվ ԵԴ/18616/02/18 քաղաքացիական գործը նախապատրաստված է դատաքննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-199-ին և 200-րդ հոդվածներով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մինաս Ղազանչյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին նախնական դատական նիստը համարել ավարտված և գործը նշանակել դատաքննության` 2021 թվականի ապրիլի 27-ին ժամը 12:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`