Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28624/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԴ/28624/02/19

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայաստան Գասպարյանին
/ք.Երևան, Դմիտրովի 87 շ., բն. 10 1ա մուտք/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի «Աշտարակ Կաթ» ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ ԱՁ Սեդա Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպես վկա։
Քաղաքացիական գործի քննությունը նշանակվել է 2021թ. ապրիլի 20-ին, ժամը 10:40-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 /դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Ծանոթություն.
Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով եւ հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները: Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Դատավորի օգնական ` Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +37410 33-95-96 111

Էլ. փոստ`