Թիվ ՎԴ/7505/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր
19.04.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 __
«19» ապրիլի 2021թ.
Թիվ ՎԴ/7505/05/19 վարչական գործով երրորդ անձ
Էդգար Շահինյանին
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/7505/05/19 վարչական գործով ըստ հայցի Թամարա Գրիգորյանի և Արման Մարգարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Էդգար Շահինյան՝ որոշակի գործողություններ կատարելուն, այն է՝ ինքնակամ կառույցն ապամոնտաժելուն և ընդհանուր օգտագործման տարածքն ազատելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 003741044-71-21/224/
Էլ. փոստ`