Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԿԴ/0107/02/14

19.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԿԴ/0107/02/14




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.12.2020 թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ը (դատավոր Գ. Թորոսյան), քննարկելով ըստ հայցի Հրաչյա Խանոյանի ընդդեմ Էդուարդ Թաշչյանի, ԿարենԹաշչյանի, «Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԸ-ի վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵԿԴ/0107/02/14 քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Թորոսյանի, քաղաքացիական գործով ըստ հայցի Հրաչյա Խանոյանի ընդդեմ Էդուարդ Թաշչյանի, ԿարենԹաշչյանի, «Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԸ-ի վնասի հատուցման պահանջի մասին հրավիրեց նախնական դատական նիստ:
Գործը դատաքննությանը նախապատրաստելու ընթացքում դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով, պարզեց հայցի առարկան, հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա oրենuդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, կողմերի հետ քննարկեց ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխեց ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանեց ապացույցներ ներկայացնելու ժամկետները, որոշեց ապացույցների հետազոտման կարգը, որոշում է ապացույցների հետազոտման կարգը:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի 1-ին մասը, գտավ, որ թիվ ԵԿԴ/0107/02/14 քաղաքացիական գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-144.1-ին և 1499-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ըստ հայցի Հրաչյա Խանոյանի ընդդեմ Էդուարդ Թաշչյանի, ԿարենԹաշչյանի, «Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԸ-ի վնասի հատուցման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2021 թվականի ապրիլի 28-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ 5):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`