Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/8398/02/20 քաղաքացիական գործով

20.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Համլետ Լենդրուշի Սաֆյանին
---------------------------------------------
(ՀՀ, ք. Գորիս, Քրիստափորի 2ա շ., 2 բն)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/8398/02/20 քաղաքացիական գործով / ըստ հայցի Սուրեն Գառնիկի Բալայանի ընդդեմ Համլետ Լենդրուշի Սաֆյանի, Անի Անուշավանի Առուշանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի՝ 02.11.2007 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նկատմամբ շինծու գործարք հանդիսանալու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, ք. Գորիս, Քրիստափորի 2ա շ., 2 բն » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «սխալ հասցե» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ 31.032021թվականին՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08 /314/

Էլ. փոստ`