Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0287/02/21 քաղաքացիական գործով Արման Համլետի Այվազյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ հայտարարություն

20.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Վարդուհի Վոլոդյայի Հովհաննիսյանի դիմումի` քաղաքացի Արման Համլետի Այվազյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` դիմումն ընդունելուց հետո դատարանը կարող է խնամակալության և հոգաբարձության մարմնին առաջարկել բացակայող քաղաքացու գույքի պահպանության և կառավարման համար նշանակել գույքի հավատարմագրային կառավարիչ:
Ելնելով նշված իրավական նորմերի պահանջներից Արման Համլետի Այվազյանի /վերջին հայտնի բնակության վայրը` Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, 17/18/ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների դեպքում հայտնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին 0255-2-22-03 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`