թիվ ԵԴ/8605/02/19 քաղաքացիական գործով Տիգրան Եղիազարյանին ուղղված դատական ծանուցագիր
20.04.2021
Տիգրան Եղիազարյանին
/ք. Երևան, Կոնդի փող., տուն 86/
Դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/8605/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վահան Եղիազարյանի ընդդեմ Ալվարդ Խուրշուդյանի, Սուսաննա Եղիազարյանի, Տիգրան Եղիազարյանի և Ռուզաննա Եղիազարյանի՝ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակված է 2021թ. հունիսի 29-ին, ժամը՝ 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ‹‹Քանաքեռ›› նստավայրում /հասցեª ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 7/:
Ներկայացուցիչ ունենալու պարագայում պարտադիր է վերջինիս օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի առկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`