թիվ ԳԴ1/0533/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
20.04.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Վարազդատ Գագիկի Մուրադյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ, 7 փ., տուն 17
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0533/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վարազդատ Գագիկի Մուրադյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Վարազդատ Գագիկի Մուրադյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ, 7 փ., տուն 17), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ