Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ ՇԴ/2089/02/21

21.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ ընդհանուր իրավասության դատարան
ՀՀքաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1 մաս




ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru

Գործ ՇԴ/2089/02/21
<<19>> ապրիլի 2021թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտյոմ Վլադիմիրի Յարալյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ
գործ հարուցելու մասին


Դիմող Սեդա Հմայակի Յարալյանը 08.04.2021թ. դիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արտյոմ Վլադիմիրի Յարալյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2021թ. որոշմամբ Սեդա Հմայակի Յարալյանի՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն՝ 2021 թվականի մայիսի 11-ին, ժամը 16:10-ին:
Բոլոր կազմակերպությունները և քաղաքացիները Արտյոմ Վլադիմիրի Յարալյանի /ծնված 20.07.1976թ., վերջին հայտնի բնակության վայրը՝ Շիրակի մարզ, Մարմաշեն համայնք, Կարմրաքար բնակավայր փողոց 1, շենք 1, տուն 5/ վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները կարող են հայտնել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7):


ԴԱՏԱՎՈՐ Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7

Հեռ..` +374031250316

Էլ. փոստ`