Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման վերաբերյալ

21.04.2021

Տիպ` ՀՀ վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ դատական դեպարտամենտ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մաս

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
2020 թվականի դեկտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով Վճռաբեկ դատարանում առաջացել է դատավորի 1 (մեկ) թափուր տեղ` քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով 2021 թվականի ապրիլի 19-ին անցկացրել է բաց քվեարկություն, սակայն քվեարկության արդյունքներով դիմումներ ներկայացրած թեկնածուներից առնվազն երեքը չեն ստացել օրենքով սահմանված անհրաժեշտ ձայների քանակը, ուստի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմում և հաստատում չի կատարվել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր թափուր տեղի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով առնվազն երեք թեկնածու չդիմելու դեպքում դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կրկին հայտարարություն է տրվում:
Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշված անձինք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնում են միայն դիմում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշված անձինք դիմումին կից ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված փաստաթղթերը:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, մինչև սույն թվականի մայիսի 6-ը ներառյալ վերը նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ծանոթություն.
Դիմումները ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել
/010/ 511-816 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Հասցե` ք. Երևան, Կորյուն 17

Հեռ..` +374 10 511816