Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/0681/02/19քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

22.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Հովհաննես Ռաֆիկի Հակոբյանին
Սյունիքի մարզ ք. Քաջարան Շիրվանզադեի 4/17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՍԴ/0681/02/19
Քաղաքացիական գործն ըստ հայցի "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Ռաֆիկի Հակոբյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Օլյա Աբրահամյանի և Մարինա Հակոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Հովհաննես Ռաֆիկի Հակոբյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թվականի մայիսի 18-ին` ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում/նիստը նախագահում է դատավոր Ս.Գրիգորյանը, ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ N 4/:
Անհրաժեշտ է Ձեր մասնակցությունը նախնական դատական նիստին որպես պատասխանող:
Ներկայացեք անձը հաստատող փաստաթղթով և լիազորագրով:

Միաժամանակ Ձեզ ծանուցվում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, ք .Կապան, Մ. Ստեփանյան 3/2/` ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +37428552266

Էլ. փոստ`