Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0008/02/15 քաղաքացիական գործով հայցվոր ՙՀրաշք Ապագա՚ ՍՊ ընկերությանն ուղղված դատական ծանուցագիր

15.07.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
(Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մաշտոցի 106 ա)

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ղազումյան Գուգար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Հրաշք Ապագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Կարինե Օհանյանի, Ալբերտ Շամիրյանի և Էդիկ Մարկոսյանի ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի` կողմերի իրավահարաբերությունները դադարեցնելու, 2012 թվականի օգոստոսի 08-ի թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով սահմանված Բանկի հանդեպ պարտապանների պարտավորությունը, երաշխավորության և Բանկի գրավի իրավունքը օրենքի ուժով դադարած համարելու և գույքը արգելանքից հանելու պահանջների վերաբերյալ:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը վերանշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (հասցե` ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10):
Որպես Հայցվորներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`