Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/0684/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

09.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ ՍԴ2/0684/02/21
14 հոկտեմբերի 2021թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Սուրեն Արքայիկի Անտոնյանին
Սյունիքի մարզ․, ք․ Կապան, Բաղաբերդ թղմ․, շ․ 15, բն․ 16

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ2/0684/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության՝ ընդդեմ Սուրեն Արքայիկի Անտոնյանի՝ 1640000 ՀՀ դրամ գումարի և տոկոսների բռնագանձման պահանջի մասին։
Միաժամանակ որոշվել է կիրառել պարզեցված վարույթ:
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել է 30․11.2021թ.: Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Մեղրու նստավայր՝ ք. Մեղրի, Զ.Անդրանիկի 24/1):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
* Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման 1-ին և 2-րդ կետերում նշված դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Զ․ Անդրանիկի 24/1

Հեռ..` Հեռ․ 0286 4-22-92

Էլ. փոստ`