Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/1376/02/17 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

17.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԿԴ/1376/02/17 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Երրորդ անձ` Արմեն Անդրանիկի Սարգսյանին
/ Կոտայքի մարզ, գյուղ Գողթ, 5 փող., 3 տուն /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1376/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Արամայիսի Մուսայելյանի և Արթուր Արամայիսի Մուսայելյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, երրորդ անձ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի, Արմեն Անդրանիկի Սարգսյանի՝ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Աշոտ Գևորգի Ստեփանյանի կողմից 2017 թվականի փետրվարի 9-ին տրված փորձագիտական եզրակացությունը Արմեն Անդրանիկի Սարգսյանի մեղավորությունը չհաստատվելու մասով մասնակիորեն վերացնելու, Արմեն Անդրանիկի Սարգսյանի մեղավորությունը տվյալ պատահարի առաջացման մեջ հաստատելու, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությանը «Mercedes-Benz» մակնիշի 23 NS 023 համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասն ամբողջությամբ Արթուր Արամայիսի Մուսայելյանին հատուցել պարտավորեցնելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 16.02.2022 թվականին, ժամը 14:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`