Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/1674/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Ե-
ՇԴ/1674/02/19 11.11.2021թ.
Գագիկ Լևոնի Համբարյանին
/ք. Գյումրի, Մայակովսկու փող., 79 տուն/

2021թ. դեկտեմբերի 01-ին ժամը 14:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /թիվ 8 դահլիճ/ դատաքննության է նշանակված քաղաքացիական գործն ըստ հայցի Սահակ Գարուշի Մինասյանի ընդդեմ Գագիկ Լևոնի Համբարյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ հայտնվում է, որ դատարանի 10.11.2021թ. արձանագրային որոշմամբ Ձեր միջնորդությունը՝ ապացույց ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, այն վերականգնելու և գրավոր ապացույց թույլատրելու մասին, մերժվել է:

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորի օգնական` Ջ. Գրեյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 50173

Էլ. փոստ`