Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0739/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Քրիստինե Սոսի Զաքարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Քրիստինե Սոսի Զաքարյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ջուղայի 3 շենք, բն. 37

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0739/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վաղարշակ Անդրանիկի Հովհաննիսյանի, Արթուր Տարիելի Զաքոյանի, Քրիստինե Սոսի Զաքարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
25.11.2021թվականի նախնական դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ սահմանել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերը: Թիվ ԳԴ/0739/02/15 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Վաղարշակ Անդրանիկի Հովհաննիսյանի միջև վարկային իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը Վաղարշակ Անդրանիկի Հովհաննիսյանին տրամադրելու փաստը,
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, Արթուր Տարիելի Զաքոյանի, Քրիստինե Սոսի Զաքարյանի միջև երաշխավորության իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Պատասխանողների կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու փաստը և պարտավորության չափը:
1.2.Պատասխանողներ Վաղարշակ Անդրանիկի Հովհաննիսյանի, Արթուր Տարիելի Զաքոյանի, Քրիստինե Սոսի Զաքարյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը չստանալու փաստը:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0739/02/15 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի ապրիլի 04-ին, ժամը 17:10-ին՝ դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ, Սայադյան 18 հասցեով:


Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`