Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28368/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Արմինե Գալուստի Մելքումյանին
/հասցե՝ ք․ Երևան, Ներքին Չարբախ, Շիրակի փողոց, 4/3/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Ալիկ Հրաչիկի Դեղոյանի ընդդեմ Արմինե Գալուստի Մելքումյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/28368/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի նոյեմբերի 05-ին, ժամը 15:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 11:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 10):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԶԱԽԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37499 22 95 91

Էլ. փոստ`