Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/2886/04/21 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

13.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍՆԴ/2886/04/21 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտապան «ԲԵՍՏ ՎՈՅԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Հակոբ Վոլոդիայի Ասատրյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 1 թղմ. 39/30)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Սաղոյան) 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ «ԲԵՍՏ ՎՈՅԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 03-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Վահագն Դավթյանը։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները 2021 թվականի դեկտեմբերի 01-ին, իսկ սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը` դեկտեմբերի 03-ին ուղարկվել են պարտապան «ԲԵՍՏ ՎՈՅԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և տնօրեն Հակոբ Վոլոդիայի Ասատրյանին՝ ք. Երևան, Դավիթաշեն 1 թղմ. 39/30 հասցեով: Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները պարունակող փոստային առաքանիները հետ են վերադարձվել Դատարան՝ «Չպահանջված» նշումով, իսկ սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը պարունակող՝ նույն հասցեով պարտապան «ԲԵՍՏ ՎՈՅԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և տնօրեն Հակոբ Վոլոդիայի Ասատրյանին ուղարկված փոստային առաքանիները ստացվել և ստորագրվել են:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/2886/04/21 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282-2-32-24

Էլ. փոստ`