Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/2674/04/21 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

13.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍՆԴ/2674/04/21 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտատեր Աննա Գարեգինի Գևորգյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս, տուն 4/1)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Սաղոյան) 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Աննա Գարեգինի Գևորգյանի դիմումը՝ Թամարա Սերոբի Բալասանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արթուր Սամվելի Ապիկյանը։
Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը 2021 թվականի նոյեմբերի 10-ին ուղարկվել է պարտատեր Աննա Գարեգինի Գևորգյանին՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս, տուն 4/1 հասցեով: Նշված որոշմանը կից գրությամբ Դատարանը ծանուցել է պարտատեր Աննա Գարեգինի Գևորգյանին՝ վերջինիս կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի կարգով ներկայացված պահանջը չքննարկելու վերաբերյալ:
Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև պահանջը չքննարկելու վերաբերյալ ծանուցումը պարունակող փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չպահանջված» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/2674/04/21 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտատիրոջն ուղարկված ծանուցումը, ինչպես նաև Դատարանի որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282-2-32-24

Էլ. փոստ`