Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ1/1235/02/14 քաղաքացիական գործով Պատասխանողներ Նունիկ Հակոբյանին, Արմենուհի Խաչատրյանին, Ալիմա Խաչատրյանին, Բագրատ Խաչատրյանին, Մերի Խաչատրյանին, Ռոզա Բագրատի Խաչատրյանին

23.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ1/1235/02/14 քաղաքացիական գործով

Պատասխանողներ Նունիկ Հակոբյանին, Արմենուհի Խաչատրյանին, Ալիմա Խաչատրյանին, Բագրատ Խաչատրյանին, Մերի Խաչատրյանին, Ռոզա Բագրատի Խաչատրյանին
ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի Արամ Խաչատրյան 8

Հայտնվում է, որ թիվ ԱՎԴ1/1235/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Նունիկ Հակոբյանի, Արմենուհի Խաչատրյանի, Ալիմա Խաչատրյանի, Բագրատ Խաչատրյանի, Մերի Խաչատրյանի, Սողոմոն Խաչատրյանի, Ռոզա Բագրատի Խաչատրյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին դատաքննության օր է նշանակված 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (անձը հաստատող փաստաթղթով) (դատական նիստերի դահլիճ թիվ- 3):
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված):

Նախագահող դատավոր՝ Ռուբինա Աթոյան

Դատական նիստերի քարտուղար՝ Քնարիկ Կոխլիկյան

Ծանոթություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում, մասնավորապես, պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1 շաբաթյա ժամկետում:

Հասցե` Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` 02350104

Էլ. փոստ`