Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/36073/02/20 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Գայանե Յուրիկի Բաբայանին

28.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3 մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Պատասխանող՝ Գայանե Յուրիկի Բաբայանին
Հասցե` ք. Հրազդան, Միկրո 61շ.,44բն
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/36073/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի Արսեն Ապիկյանի հայցադիմումն ընդդեմ Գայանե Բաբայանի՝ իրավասու մարմին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝երեխայի հետ տեսակցելու կարգ սահմանելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են ծանուցված:

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`