Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն տնօրենի թափուր պաշտոնի համար

03.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ռանչպարի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
04.03.2010թ. N 319-Ն

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ռանչպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. «Հանրակրթույան մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներովո որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ
աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին:
5. Ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կացկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հունվարի 3-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ, կիրակի օրերից և օրենքով սահմանված ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերից, ՀՀ Արարատի մարզի Ռանչպարի միջնակարգ դպրոցում:
Մրցությը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 9-ին, ժամը 14:00, ՀՀ Արարատի մարզի Ռանչպարի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ռանչպար, 6-րդ փողոց, 1-ին նրբացք, 1-ին շենք:
Տեղեկատվության համար դիմել Հեռախոս՝ +37493893776
+37494227818
էլեկտրոնային հասցե՝ ranchpar@schools.am

Հասցե` Արարատի մարզ, գ. Ռանչպար, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք 1

Հեռ..` 098709692

Էլ. փոստ`