Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0039/02/20քաղաքացիական գործով

05.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

«Ֆուդո» ՀՁ ՍՊԸ –ին,
«Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի տնօրեն՝
Դավիթ Պետրոսյանին
---------------------------------------------
(ՀՀ ք. Երևան, Վարդանանց 15 շ., 45 բն.)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի և «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով / ըստ հայցի «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի ընդդեմ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ- ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի՝ թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «Ֆուդո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումը (արձանագրությունը) անվավեր ճանաչելու պահանջի մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ ք. Երևան, Վարդանանց 15 շ., 45 բն » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 19.11. 2021 թվականին ընդունվել է վարույթ և հաջորդ դատական նիստը տեղի կունենա 20.01.2022թվականին, ժամը՝ 11:30-ին, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`