Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/26329/17/21 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր

10.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

Գործ թիվ ԵԴ/26329/17/21

Արբիտրաժային գործով պարտապան՝
Հարություն Նիկողոսյանին
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Նալբանդյան 4 թղմ., 5 փող., 2 տուն

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու մասին որոշումը կհրապարակվի 2022 թվականի հունվարի 10-ին ժամը 15:20-ին:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Հալաբյան 41ա):
Տեղեկացվում եք, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ գլխի հոդվածներով սահմանված հատուկ վարույթի կարգով արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում (դիմումը, որպես կանոն, ներկայացվում է ոչ սույն գործի շրջանակներում):
Միաժամանակ պարզաբանվում է, որ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆԻ ԹԵԼՈՒՆՑ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`