Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/32127/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, գործին մասնակցող անձին դատական նիստին ներկայանալու վերաբերյալ հանձնարարություն տալու մասին որոշումների դեպոնացման ծանուցում

18.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ-2 նստավայր` ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/32127/02/21
<<19>> հունվարի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Վահագն Հրանտի Աթաբեկյանին
/ՀՀ,ք.Երևան, Եղիազարյան 44 տուն /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արմենուհի Արամի Բաղդասարյանի ընդդեմ Վահագն Հրանտի Աթաբեկյանի, իրավասու՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ Վահագն Հրանտի Աթաբեկյանին 23.09.2009 թվականին ծնված Հրանտ Վահագնի Աթաբեկյանի նկատմամբ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել 2022 թվականի փետրվարի 17-ին, ժամը՝ 11։30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 169-րդ հոդվածով կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ինչպես նաև որոշում գործին մասնակցող անձին դատական նիստին ներկայանալու վերաբերյալ հանձնարարություն տալու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և գործին մասնակցող անձին դատական նիստին ներկայանալու վերաբերյալ հանձնարարություն տալու մասին որոշումները դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, գործին մասնակցող անձին դատական նիստին ներկայանալու վերաբերյալ հանձնարարություն տալու մասին որոշումները՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`