Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19517/02/21 քաղաքացիական գործով Հայցվոր՝ «Տ-ՄԵԴ» ՓԲԸ-ին

19.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3 մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հայցվոր՝ «Տ-ՄԵԴ» ՓԲԸ-ին
Հասցե` ք.Երևան, Վ.Սարգսյան 26/1
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/19517/02/21 քաղաքացիական գործը: «Տ-ՄԵԴ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի 29.04.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/82 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/19517/02/21 քաղաքացիական գործով Միաժամանակ սույնով տեղեկացնում ենք, որ Դուք, որպես հայցվոր, հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2022 թվականի մարտի 9 ին ժամը 14:30-ին նշանակված դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`