Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/39111/02/21 քաղաքացիական գործով պատասխանող «Ավտոէքսպերտ փորձագիտական» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

21.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով, ըստ հայցի ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Հայցվոր), ընդդեմ «Ավտոէքսպերտ փորձագիտական» ՍՊ ընկերության, (այսուհետ՝ նաև Պատասխանող), ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Նոդարի Խաչատուրի Ենոքյանի (այսուհետ՝ Երրորդ անձ)՝ կրկնակի փորձաքննության արդյունքները անարժանահավատ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության ընդդեմ «Ավտոէքսպերտ փորձագիտական» ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ Նոդարի Խաչատուրի Ենոքյանի՝ կրկնակի փորձաքննության արդյունքները անարժանահավատ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 09.02.2022 թվականին, ժամը` 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813

Էլ. փոստ`