Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/3632/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասությանն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՇԴ/3632/02/17
26.01.2022թ.
Ե----------
Ռուզաննա Գևորգի Հովհաննիսյանին
/ ք. Գյումրի, Մ. Խորենացի փող., շենք 2, բն. 30/
Հովհաննես Հմայակի Հովհաննիսյանին
/ ք. Գյումրի, Մ. Խորենացի փող., շենք 2, բն. 30/
Աղունիկ Հովհաննեսի Հովհաննիսյանին
/ ք. Գյումրի, Մ. Խորենացի փող., շենք 2, բն. 30/
Իրինա Խաչիկի Հովհաննիսյանին
/ ք. Գյումրի, Մ. Խորենացի փող., շենք 2, բն. 30/


2022 թվականի մարտի 01-ին ժամը 16:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 7 դատական նիստերի դահլիճ/ քննվելու է քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Հմայակի Հովհաննիսյանի, Ռուզան Հովհաննեսի Հովհաննիսյանի, Աղունիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Իրինա Խաչիկի Հովհաննիսյանի և Ռուզաննա Գևորգի Հովհաննիսյանի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ստացված գումարը հետագայում համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ.-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան՝ դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի կողմից ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա՝ պատասխանն ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Խնդրվում է ներկայանալ դատաքննությանը անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ.-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` Ձեր կողմից դատաքննությանը չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և վեճը կարող է լուծվել Ձեր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

Դատավորի Օգնական` Անահիտ Հախվերդյան

Հասցե` ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 31258559

Էլ. փոստ`