Թիվ ԵԴ/37622/02/21 քաղաքացիական գործով պատասխանող՝ Սամվել Չաքրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
27.01.2022
Աջափնյակ թիվ 2 նստավայր` ք.Երևան,Հալաբյան փողոց 41Ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 415), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorpetrosyan@mail.am
Քաղաքացիական գործով պատասխանող
Պատասխանող՝ Սամվել Չաքրյան
/ՀՀ, ք. Երևան, Ա. Ահարոնյան փողոց, 48/4 տուն/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/37622/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի`Աշոտ Մարգարյանի ընդդեմ Արա Աճեմյանի, Անահիտ Չաքրյանի, Սամվել Չաքրյանի, Հասմիկ Չաքրյանի, Մարի Չաքրյանի, Էվելինա Չաքրյանի, Նաիրա Գրիգորյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բաժնային սեփականություն սայմանելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 թիվ ԵԴ/37622/02/21 քաղաքացիական գործով 20.04.2022թ.–ին, ժամը 12:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 093-01-09-28
Էլ. փոստ`