Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0522/02/13 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

03.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

Վահրամ Աշոտի Բարսեղյանին
հասցեն` ք. Վանաձոր, Բանակի փ․, 32 տուն


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լիլիթ Վահագնի Բոթոյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Կամո Գուրգենի Աֆիցերյանի և Վահրամ Աշոտի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի և դատական ծախսերի հարցի լուծման մասով, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Վահագնի Բոթոյանի ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Լիլիթ Բաթոյանի միջև 2012 թվականի նոյեմբերի 21-ին կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագրի հիման վրա Լիլիթ Բաթոյանի համար առաջացած պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված է առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`