Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/11062/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

07.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Աճուրդ կազմակերպող լիազորված մարմնի
ղեկավար Արմեն Սամվելյանին
(ք. Ագարակ, Չարենցի փողոց, 23շ., 4բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ըստ հայցի ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ընդդեմ Աճուրդ կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար Արմեն Սամվելյանի, երրորդ անձինք՝ Բաբկեն Գրիգորյան և Կադաստրի կոմիտե՝ Մեղրի համայնքի 20.03.2017 թվականին կայացած աճուրդն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ աճուրդային հանձնաժողովի 20.03.2017 թվականի թիվ 4/1-1, թիվ 3/1-1 և թիվ 2/1-1 հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրությունները, Մեղրի համայնքի ղեկավարի 30.03.2017 թվականի թիվ 168-Ա, թիվ 169-Ա և թիվ 170-Ա որոշումները, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի և Բաբկեն Գրիգորյանի միջև 04.04.2017 թվականին կնքված և սեղանամատյանում թիվ 208, թիվ 209, թիվ 2010 գրանցված անշարժ գույքի՝ հողամասի առուվաճառքի պայմանագրերը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները (վկայականներ՝ 07042017-09-0006, 07042017-09-0009, 07042017-09-0005) անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 15.03.2022 թվականի ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 22 դահլիճ):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /271/

Էլ. փոստ`