Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/0101/04/22 սնանկության գործով Արմեն Գագիկի Թադևոսյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

07.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Արմեն Գագիկի Թադևոսյանին
/ք. Երևան, Վիլնյուսի փողոց, 19 շենք, բն. 14/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի հունվարի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Արմեն Գագիկի Թադևոսյանին(անձնագիր՝ AM0541062, տրված՝ 30.11.2011թ., 005-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Վիլնյուսի փողոց, 19 շենք, բնակարան 14) սնանկ ճանաչելու պահանջի մասին Հովհաննես Վարուժանի Վարդանյանի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 14.01.2022թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է Արմեն Գագիկի Թադևոսյանին` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Վիլնյուսի փողոց, 19 շենք, բնակարան 14 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 07.02.2022թ-ի որոշմամբ Արմեն Գագիկի Թադևոսյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`