ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0081/04/20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
11.02.2022
Սնանկության գործով
կառավարիչ Վարազդատ Հարությունյանին
ք.Երևան, Մոլդովական 3, բն. 62
Պարտատերեր՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Հանրապետության 44/2
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Թումանյան 17
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Գր. Լուսավորչի 13
Պարտապան՝ Գարեգին Եփրեմյան
ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Վ. Արտաշատ
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0081/04/20 սնանկության գործը՝ Գարեգին Եփրեմյանի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 01.03.2022թ. ժամը՝ 12:00-ին, նշանակվել է դատական նիստ՝ սույն սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Հարությունյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով (Սնանկության մասին ՀՀ օրենքի 89-րդ հոդվածով սահմանված հիմքով):
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` (0037410) 74-28-20
Էլ. փոստ`