Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/7503/02/21 քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ԱՐՄԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԿՆՅԱԶՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

22.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐՄԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԿՆՅԱԶՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աղայան փողոց, 59/4 շենք, 33 բն.)


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Միքայել Գագիկի Կնյազյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ Գագիկ Անդրանիկի Կնյազյանը, Շողիկ Աղվանի Այվազյանը, Մարինա Գագիկի Կնյազյանը, Կարինա Գագիկի Կնյազյանը, Արմինե Գագիկի Կնյազյանը և Անդրանիկ Գագիկի Կնյազյանը սույն գործով ներգարվվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`