ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 02.02.2022թ. որոշում թիվ 86՝ Գագիկ Մարտիրոսյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարներըգանձելու մասին
22.02.2022
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬383/21 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Գագիկ Մարտիրոսյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Իսահակյան փող., 1Ա տուն, անձնագիր _________________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 13.09.2021թ. տեղեկանքի և 03.12.2021թ-ի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Գագիկ Մարտիրոսյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 16.12.2021թ. թիվ 5925/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գագիկ Մարտիրոսյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասը հանդիսանում է Գագիկ Մարտիրոսյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտվող 0.7 հա մակերեսով գյուղ.նշանակության/վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 105 998 /հարյուր հինգ հազար ինը հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 76 734 /յոթանասունվեց հազար յոթ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ 2015-2020թ. ապառքի գումար և 29 264 /քսանինը հազար երկու հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.3 հա մակերեսով գյուղ.նշանակության/կորիզավոր/ հողատարածքի համար հողի հարկի գծով 43 564 / քառասուներեք հազար հինգ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 31 536/ երեսունմեկ հազար հինգ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքի գումար և 12 028 /տասներկու հազար քսանութ/ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Գագիկ Մարտիրոսյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 149 562/ հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ՝ որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտվող 0.7 հա մակերեսով գյուղ.նշանակության/վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 105 998 /հարյուր հինգ հազար ինը հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 76 734 /յոթանասունվեց հազար յոթ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ 2015-2020թ. ապառքի գումար և 29 264 /քսանինը հազար երկու հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար և Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.3 հա մակերեսով գյուղ.նշանակության/կորիզավոր/ հողատարածքի համար հողի հարկի գծով 43 564 / քառասուներեք հազար հինգ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 31 536/ երեսունմեկ հազար հինգ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքի գումար և 12 028 /տասներկու հազար քսանութ/ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`