Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ3/2661/02/21 քաղաքացիական գործով

24.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղ.դատ. օր-ի 95-րդ հոդվածի 3-րդ կետով

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-18-98,
աշխատակազմի (ոչ պաշտոնական) էլեկտրոնային հասցեն` dataran.maralik999@mail.ru

Գործ թիվ ՇԴ3/2661/02/21
Ե-_________/22
<<24>> փետրվարի

Հրապարակային ծանուցում
Քաղաքացիական գործով պատասխանող
Էդմոն Մնացականի Սուքիասյանին
/ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հաղթանակի փող., շ. 1Ա, բն. 11/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Ա.Աթանեսյանի (այսուհետ՝ Դատավոր) 13.10.2021 թվականի որոշման համաձայն՝ <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Էդմոն Մնացականի Սուքիասյանի 691.258 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև սկսած հայցադիմումը դատարան մուտքագրվելու օրվանից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել քան 01.07.2023 թվականը, վարկի գումարի մնացորդի՝ 664.857 ՀՀ դրամի նկատմամբ պայմանագրով սահմանված 14% տոկոսադրույքով տոկոսներ հաշվեգրելու և հայցադիմումը դատարան մուտքագրվելու օրվանից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, ժամկետանց տոկոսի՝ 23.206,20 ՀՀ դրամի նկատմամբ պայմանագրով նախատեսված օրական 0.13%-ի չափով տույժեր հաշվեգրելու պահանջի մասին հայցադիմումը ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարալիկի նստավայրում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
Տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով 10.03.2022 թվականին ժամը 11:25 նշանակվել է դատական նիստ, ինչպես նաև պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հր.Շահինյան 198

Հեռ..` +374(0242)21898

Էլ. փոստ`