Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/0135/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Հասմիկ Սահակի Մանուկյանին
հասցեն՝ Լոռու մարզ, գ․ Արևաշող, 1 փող․, 6 նրբ․, 3 տուն

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հասմիկ Սահակի Մանուկյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ռոզա Հովակիմի Մանուկյանի, Սահակ Գառնիկի Մանուկյանի, Գոհար Ռուբիկի Մանուկյանի, Գառնիկ Սահակի Մանուկյանի և Գարիկ Սահակի Մանուկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 29․03․2022 թվականին, ժամը 14:10-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`