Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ4/1691/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Էմմա Ավալյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

01.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Էմմա Ավալյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Այգուտ, 1 փ., տուն 46

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ4/1691/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարինե Շահենի Ավալյանի, Իշխան Համբարձումի Ավալյանի, Համբարձում Սարգսի Ավալյանի, Զոյա Ավալյանի, Մարտին Ավալյանի, Զոյա Իշխանի Ավալյանի, Էմմա Ավալյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Էմմա Ավալյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Այգուտ, 1 փ., տուն 46), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հուլիսի 14-ին, ժամը 10:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`