Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/26580/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Թիվ ԵԴ/26580/02/21 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Երևան նոտարական տարածքի նոտար Անահիտ Լազարի Մինասյանին
/հասցեն` ք. Երևան, Բագրատունյաց 43 շ., 55 տ-ք/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող քաղաքացիական գործով ըստ հայցի Վարուժան Ալբերտի Հայրապետյանի՝ ի դեմս սնանկության գործով կառավարիչ Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանի ընդդեմ Զոյա Վոլոդյայի Հայրապետյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, Երևան նոտարական տարածքի նոտար Անահիտ Լազարի Մինասյանի, Վարդան Ալբերտի Հայրապետյանի՝ անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 12122019-01-0066 վկայականն անվավեր ճանաչելու և գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2022թ. ապրիլի 11-ին` ժամը 15:20-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`